Սպառողական հասարակության պայմաններում օր օրի ավելի է բարդանում կայքում ապահովել այցելությունների բարձր ցուցանիշը։ Տարբեր երկրներում պատճառները տարբեր են։ Եթե խոսենք կոնրկետ Հայաստանի մասին, ապա այստեղ հասարակությունը շատ արագ նստեց մանիպուլյացիաների ասեղի վրա։ Եթե փորձենք կարճ բացատրել, հիմա աշխատում է «մեծ խնդիրներին հեշտ ու արագ լուծումներ» բանաձևը։
Իսկ ի՞նչ անել, եթե չես ցանկանում ընկնել, այսպես ասած «ֆաստֆուդային» լրահոսի հորձանուտը, այլ ցանկանում ես տալ որակյալ ու գրագետ կոնտենտ։ Քայլերի ի՞նչ հաջորդականություն է անհրաժեշտ, որպեսզի չկորես տոքսիկ լրահոսի համատարած աղմուկում։
Բարեբախատաբար դեռ մնացել են մեթոդներ, որոնք կիրառելով կարող եք հայտնվել որոնողական համակարգերի առաջին էջերում։ BeeBrand-ը սկսում է շարք։ Շաբաթական մեկ անգամ կներկայացնենք երկու հստակ աշխատող ամվճար մեթոդ, որոնք կօգնեն Ձեզ ավելացնել կայքի դիտումները։ Մեր հավաքած մեթոդների ընդհանուր քանակը 16-ն է որը կպատասխանի այն հարցին թե ինչպես կայքում ավելացնել այցելությունների թիվը։
SEO
Գոյություն ունեցող հոդվածների, կոնտենտի կամ էջերի կատարելագործում և օպտիմալացում
Տեքստին համապատասխան հարցումների ավելացում
Հոդվածի ներքին օպտիմիզացիա
Ինչ է robots.txt -ը և դրա կարևորությունը
Թվում է թե սա ամենաակնհայտ մեթոդն է, սակայն բազմաթիվ նորեկներ միշտ միևնույն սխալներն են թույլ տալիս, այն է՝ գրում են հոդվածներ, որոնք չունեն որևէ պահանջարկ։ Իսկ ինչպե՞ս իմանալ՝ ո՞ր թեմաներն ունեն պահանջարկ, ի՞նչ են մարդիկ փնտրում որոնողական համակարգերում։ Նմանատիպ ծառայություններից է՝ https://wordstat.yandex.ru/ ։
Սա թույլ կտա հասկանալ, թե ինչ են մարդիկ փնտրում Յանդեքսում։ Ինչո՞ւ հենց այս որոնողական համակարգը հայտնվեց մեր թոփի առաջին տեղում, կհարցնեք դուք։ Բանն այն է, որ վերջին շրջանում շատացել են հատկապես ռուսական ու ռուսալեզու լսարանի վրա աշխատանքները, իսկ նման պարագայում Յանդեքսը պետք է առաջին հերթին դիտարկել։ Պարզապես պետք է մուտքագրել այն արտահայտությունը կամ բանալի բառը, որը հակիրճ նկարագրում է այն թեման, որի վերաբերյալ նախատեսում եք հոդված գրել, և ծառայությունը ցույց կտա ձեզ, թե օգտատերերն ամսվա ընթացքում քանի անգամ են դա փնդրում Yandex որոնողական համակարգում: Բայց ամենակարևորն այն է, որ այն Ձեզ կտա բանալի բառերի բազմաթիվ տարբերակներ, որոնք ցանկալի է օգտագործել հոդվածը գրելիս:
Խորհուրդ է տրվում հոդվածում ներառել որքան հնարավոր է ցածր պոպուլյարության հարցումներ, քանի որ դրանց վրա մրցակցությունն ավելի ցածր է, և, համապատասխանաբար, առաջին էջում հայտնվելու ավելի մեծ շանսեր կան: Առաջնային պայմանն այն է, որ տեքստում դրանք լինեն տեղին և հարցեր չառաջացնեն։
Հարցումների վիճակագրությունից հոդվածների ավելի շատ գաղափարներ կարելի է ստանալ անմիջապես Yandex-ում և Google-ում: Օրինակ, հենց որոնման տողում:
Պարզապես գրեք ցանկալի արտահայտությունը կամ բանալի բառը որոնման հատվածում և ստացեք տասնյակ գաղափարներ տվյալ թեմայի վերաբերյալ։
Որոնման կայքի ներքևի հատվածում ցուցադրվում են հարակից հարցումները: Դա նույնպես կարող է օգտակար լինել։
Որոնման արդյունքների տակ կարող եք գտնել ևս մի քանի օգտակար արտահայտություններ, որոնք իմաստով մոտ են Ձեր փնտրածին։
Կայքում կարելի է ապահովել ավելի շատ տրաֆիկ որոնման մեջ արդեն ներգրավված էջերից, եթե դրանք կատարելագործվեն և օպտիմալացվեն :
Միշտ չէ, որ հոդված գրելիս հաշվի են առնվում օգտատերերի բոլոր հնարավոր հարցումները։ Երբ էջը սկսում է տրաֆիկ ստանալ, հայտնվում են տվյալներ, որոնք կարող են օգտագործվել այն կատարելագործելու համար: Այսպիսով, Google Search Console ծառայության մեջ դուք կարող եք պարզել, թե որ բանալի բառերի դեպքում կոնրետ ինչ էջ է բացվում։
Ծառայության հետ աշխատելու համար դուք պետք է ունենաք Google օգտահաշիվ, որին կցված պետք է լինի առնվազն մեկ ռեսուրս:
Բառերը դիտելու համար ծառայության հիմնական պատուհանում անցեք արդյունավետության զեկույց և էջի վերևում ավելացրեք նոր զտիչ:
Ձեզ պետք է տվյալներ ստանալ կոնկրետ էջի վերաբերյալ, այնպես որ քլիք արեք «+» – ին և բացվող ընտրացանկում ընտրեք «էջ» կետը։
Բացվող ընտրացանկից ընտրեք «ճշգրիտ URL» և մուտքագրեք էջի հասցեն:
Երբ ամեն ինչ արված է, սեղմեք «Acsess» կոճակին:
Հաջորդիվ, էջով իջեք ներքև, և «Հարցումներ» ներդիրում կհայտնվի այն բառերի ցանկը, որոնց համար հոդվածը ցուցադրվում է Google-ի որոնման մեջ: Ուսումնասիրեք դրանք և ընտրեք այն բառերը, որոնք ամենաշատ ցուցադրությունն ու տրաֆիկ ապահովելու ամենամեծ ներուժը:
Վիճակագրությունում ցուցադրվում է մինչև 1000 հարցում յուրաքանչյուր հոդվածի համար:
Մնում է վերլուծել տեքստը և մտածել, թե ինչպես կարելի է այն վերջնական տեսքի բերել՝ հաշվի առնելով նոր բանալի բառերը: Հիշեք, որ օգտատերերը սիրում են մանրամասն, և հնարավորինս հասկանալի նյութեր: Google-ը նույնպես նման տեք
ստերի սիրահար է, որն ավելի լավ է դասակարգում սովորականից մի փոքր ավելի ավելի երկար տեքստերը, ինչը հաստատվում է բազմաթիվ ուսումնասիրություններով:
Եթե էջը տեխնիկական SEO-ի հետ կապված խնդիրներ ունի, այն լավ չի դասավորվի: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել.
Ներբեռնման արագություն. Կայքը պետք է հնարավորինս արագ բեռնվի, քանի որ օգտատերերը (հատկապես շարժական սարքերով (հեռախոս, պլանշետ, թաբլեթներ)) պատրաստ չեն երկար սպասել և ցանկացած պահի կարող են փակել դանդաղ բեռնվող կայքը՝ թողնելով ձեզ առանց շահույթի և վատ մենկաբանությամբ: Դուք կարող եք ստուգել, թե որքան արագ է կայքը բացվում, օրինակ՝ օգտագործելով Google-ի «PageSpeed» ծառայությունը: Այնտեղ կարող եք տեսնել նաև որոնման համակարգի խորհուրդները՝ ներբեռնման արագությունը բարելավելու համար։
Ճկուն դիզայն. Էջը պետք է ցանկացած սարքի վրա ցուցադրվի դրան համապատասխան դիզայնով ու լավ տեսք ունենա, հատկապես շարժական սարքերի վրա: Որոնողական համակարգերն օր-օրի ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում դրանց։ Դուք կարող եք ստուգել, թե արդյո՞ք կայքը խնդիրներ ունի սմարթֆոնների համար օպտիմիզացման համար նույն Google Search Console-ում՝ «Mobile Friendly» հատուկ բաժնում:
Sitemap.xml ֆայլն օգնում է որոնման համակարգին հասկանալ, թե որ էջերն են առաջնահերթ սկանավորման համար, ուստի դրա առկայությունը պարտադիր է հատկապես մեծ կայքերի համար: Robots.txt ֆայլը չպետք է պարունակի հրահանգներ, որոնք թույլ չեն տալիս ռոբոտին սկանավորել կայքի համար կարևոր էջերը:
Երբեմն, համացանցում նոր կայք տեղադրելուց հետո, մշակողները մոռանում են բացել այն որոնման համակարգերի կողմից ինդեքսավորման համար, իսկ robots.txt-ում կարող ենք տեսնել հետևյալ պատկերը.
User-agent: Yandex
Disallow: /
Դուք կարող եք ստուգել, թե որ էջերն են ինդեքսավորվում Google-ի կողմից Google Search Console-ի «Ծածկույթ» բաժնում: Yandex.Webmaster-ում ինդեքսավորման մասին տեղեկատվությունը ներկայացված է համանուն մենյուում։
Շարունակելի․․․․