Այսօր շուկան էլ առաջվանը չէ, իսկ ծրագրավորողների գործը այլևս առաջվա պես պահանջարկ չունի․․․ Հաճախ կարող եք այսպիսի կարծիք լսել, բայց սրանք միֆականացված խոսքեր են։ Սկսնակների համար՝ այո, շուկան դժվարացել է, քանի որ ի տարբերություն նրանց, AI-ները իրոք ավելի զարգացած ու արագագործ կոդ կարող են գրել, սակայն, կա մեկ բայց, և հենց այդ բայցը կփորձենք քննարկել այս հոդվածում, և այսպես սկսենք։
Դու պարտվում ես որովհետև չես զարգանում
3 ամսում հնարավոր չէ դառնալ մասնագետ
Արհեստական բանականությունը որպես գործիք
Սկսենք նրանից որ արհեստական բանականությունը նախատեսված է մարդկանց օգնելու, այլ ոչ թե նրանց աշխատանքը զրոյացնելու համար, ու հենց այտ մտքից ելնելով կարող ենք ասել, որ բոլոր սկսնակների կյանքը բարդացնող այդ համակարգը պետք է օգտագործել որպես միջոց զարգացման, այլ ոչ թե սկսնակների շուկայից դուրս մղելու համար։ Օրինակ կարող ենք վերցնել ամենահայտնի chatGPT-ից քանի որ նա բացառապես կարող է գրել կոդ կամ կարգավորման ձև ասել, դա շատ ու շատ լավ գործիք է զարգացման համար։
Թերևս ամենա բարդ պռոբլեմը, այո երեք, չորս ամսում չեք կարող դառնալ մասնագետ, բայց կարող եք սովորել մասնագիտության ամենատարրական հիմքերը, կանոնները, որոնք հետագայում պետք է զարգացնել , հիշեք IT դպրոցի գիտելիքով աշխատանք չեք գտնի եթե այդ գիտելիքի հիմքով չսկսեք զարգանալ ոլորտում։
Եվ այսպես ինչպես արդեն հասկացանք արհեստական ինտելեկտi օգտագործման մեթոդից կախված` այն կամ կօգնի սկսնակին կամ կխանգարի, եկեք հասկանանք ինչպես օգտվել դրանից։ Քանի որ ամենաբանիմաց մասնագետները անգամ օգտվում են Google -ից, իսկ այն՝ խնդիրը որոնելու համար, չափազանց մեծ հոդվածներ կարող է տալ, իսկ chatGPT-ին դրա լավագույն փոխարինողը կարող է դառնալ սկսնակների համար օրինակ, ինչպես ստեղծել API կամ ինչպես կապել պարզ եղանակի API-ին կայքին, ընդ որում այն կտա ցանկացած լեզվով նույն խնդրի համար կոդ օրինակ՝
Եվ այսպես կարելի է այսքանով թերևս երզակացնել, որ ծրագրավորողի գործը դեռ շատ ժամանակ կլինի պահանջված որովհետև արհեստական բանականության տված կոդերը պետք է օգտագործել իմանալ, օգտվել և կարգավորել, սակայն պետք է ընդգծել, որ սկսնակները ոչ թե պետք է վախենան սրանից ու շուկայում աշխատանք որոնելուց, այլ ավելի զարգացնեն իրենց հմտությունները։