Աղվան Ասոյան. փողոցի լուսանկարիչը


Լուսանկարչություն․ կարոտից ծնված տարերք

Լուսանկարիչներն իրենք լուսանկարվել չեն սիրում: Պատահաբար կադրում հայտնվել միգուցե, բայց լուսանկարվել… չէ: Գուցե մասնագիտական խանդն է, գուցե վախը, դժվար է բացատրել: Բայց մեկ-մեկ էլ տարօրինակ ցանկություն է առաջանում: Հատկապես, երբ միջավայրն ինքդ ես որոշում: