Ի՞նչ կամ ո՞վ է PERSONA -ն

Ի՞նչ կամ ո՞վ է PERSONA -ն

Ի՞նչ է Persona -ն

PERSONA – ն հավաքական կերպար է։ Այն   հետազոտությունների հիման վրա ստեղծված, հորինված user-ն է, որը հանդիսանում է մեր պրոդուկտի կամ ծառայության հնարավոր սպառողը։ Ցանկացած աշխատանք սկսելուց առաջ նախ և առաջ հարկավոր է հասկանալ, թե ո՞ւմ համար է այն նախատեսված, ո՞վ է օգտվելու, ի՞նչ դրդապատճառով, ի՞նչ հանգամանքներում և այլն։

Պերսոնաներ պատրաստելը կօգնի մեզ որոշակիացնել պոտենցիալ user -ների տեսակները, հասկանալ նրանց կարիքները, փորձը և վարքագիծը, նաև դուրս գալ սուբյեկտիվ bubble-ից և հասկանալ նրանց նպատակներն ու ակնկալիքները։

Դրանք կուղղորդեն մեր մտքերի ընթացքն ու կօգնեն մեր թիրախային օգտատերերի խմբերի համար ստեղծել լավ user experience-ներ։

Persona-ն լինում է ինչպես UX/UI -ում, այնպես էլ Sales- ում։  User Persona և Buyer Persona – ն այն հաճախորդների թիրախային խումբն է, որոնք օգտվելու են մեր ստեղծած կայքից կամ  հավելվածից։ Մեկ կայքի ստեղծման համար հնարավոր է կարիք լինի ստեղծելու 3 և ավելի պերսոնա։

Buyer persona-ն կիրառվում է ճիշտ մարքեթինգ արշավ մշակելու համար, ՍՄՄ ճիշտ թիրախային գովազդ ակտիվացնելու համար և այլն։

Պերսոնաների պատրաստման  10  քայլերը

  • Տվյալների հավաքում և վերլուծություն
  • Պերսոնաների նկարագրություններ
  • Խնդիրների սցենարների վերլուծության և գաղափարների գեներացում
  • Համաձայնեցում ընկերության հետ և դիզայն թիմի ներգրավում
  1. Հավաքեք տվյալներ
    Հավաքեք հնարավորինս շատ տեղեկատվություն user-ների մասին: Կատարեք ձեր թիրախային user-ների խմբի մասին որակական հետազոտություն:  Դիզայն մտածողության մեջ հետազոտության փուլն առաջին փուլն է, որը հայտնի է նաև որպես Empathize փուլ:
  2. Ձևավորեք վարկածներ
    Վերլուծեք նախնական հետազոտությունը, փնտրեք օրինաչափություններ, նմանություններ և տարբերություններ և ձևավորեք պատկերացում user-ների տեսակների վերաբերյալ: Ձևակերպեք դրանք, այդ նպատակով կարող եք օգտագործել Empathy Map կամ Affinity Diagrams մեթողները:
  3. Հաստատեք կամ մերժեք վարկածները
    Ուսումնասիրեք user-ների տարբերություների մասին առաջադրված վարկածները, համեմատեք միմյանց հետ, ստուգեք արժանահավատությունը։
  4. Որոշեք քանակը
    Դուք պետք է որոշե՝ք քանի պերսոնա պատրաստել։ Հնարավոր է, որ յուրաքանչյուր ծառայության համար նպատակահարմար գտնեք ունենալ մեկական պերսոնա, սակայն խորհուրդ է տրվում ունենալ մեկ կամ մի քանի պերսոնա, որի կամ որոնց վրա կլինի հիմնական կենտրոնացումը։
  5. Նկարագրեք պերսոնաներին
    Պերսոնաներով աշխատելու նպատակը ձեր user-ների կարիքների և նպատակների վրա հիմնված լուծումներ, ապրանքներ և ծառայություններ մշակելն է: Պերսոնաների նկարագրությունը կազմեք այնպես, որ այն պարունակի բավականաչափ տեղեկատվություն և զգացողությունների նկարագրություն՝ user-ներին ապրումակցելու համար։
    – Ներառեք մանրամասներ կրթության, ապրելակերպի, հետաքրքրությունների, արժեքների, նպատակների, կարիքների , սահմանափակումների, ցանկությունների, վերաբերմունքի և վարքագծի մասին։
    – Պերսոնան իրատեսական կերպար դարձնելու համար ավելացրեք մի քանի մտացածին անձնական մանրամասներ:
    – Անուն տվեք յուրաքանչյուր պերսոնային։
    – 1–2 էջում նկարագրեք յուրաքանչյուր պերսոնային։
  6. Նկարագրեք իրավիճակներ
    Գրեք սցենարներ, նկարագրելով խնդիրը, որոնք պերսոնաները ցանկանում են կամ պետք է լուծեն և իրավիճակներ, որում գտնվում են։ Սա ավելի պատկերավոր կդարձնի պերսոնայի վարքագիծը։
  7. Համաձայնեցրեք
    Կարևոր է, որ ընկերության ղեկավարությունը և ձեր թիմի անդամները համաձայնության գան պերսոնաների սահմանման և նկարագրության հարցում։ Այդ նպատակով հաստատման համար ներկայացրեք ձեր մշակած պերսոնաները և/կամ ներգրավեք ընթացքի մեջ հնարավորինս շատ մարդկանց։
  8. Տարածեք
    Որպեսզի Պերսոնայի տեսքով ստացված ուսումնասիրությունը արագորեն օգտագործվի ընկերության անձնակազմի կողմից, անհրաժեշտ է ամբողջական նկարագրությունը տրամադրել նրանց, ովքեր անմիջականորեն չեն մասնակցել դրա ստեղծման ընթացքին։ Պերսոնայի հետ միասին պետք է տարածել դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները ևս։
  9. Ուսումնասիրեք կիրառության մեջ
    Պերսոնաները արժևորվում են, երբ դրանցում նկարագրված իրավիճակներն իրականանում են։
  10. Կատարեք ճշգրտումներ
    Պարբերաբար վերանայեք նկարագրությունները: Նոր տեղեկատվությունը կամ նոր հանգամանքները կարող են ազդել նկարագրությունների վրա: Երբեմն ձեզ հարկավոր կլինի վերաշարադրել առկա պերսոնաների նկարագրությունները, ավելացնել նոր պերսոնաներ կամ հրաժարվել հներից: