WordPress CMS -ի և ընդհանուր կայքի անվտանգությունը բացարձակ արժեք է բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են այս համակարգից։ Աշխարհի կայքերի ավելի քան 70%-ը աշխատում են հենց այս համակարգով, իսկ դա իր հերթին առաջացնում է անվտանգային մի շարք ռիսկեր։
Հայտինություն ≠ Անվտանգություն
Եվ այսպես, խոսենք, թե ինչ մեթոդներ կան կայքի և հատկապես WordPress համակարգով աշխատող կայքերի անվտանգության բարձրացման համար։
Ինչո՞ւ է անվտանգությունը կարևոր
Թարմացումներ և դրանց նշանակությունը
Գաղտնաբառ և օգտվողի հասանելիության մակարդակ
Backup հասկացությունն ու դրա կիրառումը
Plugin -ներ, որոնք կհեշտացնեն Ձեր կյանքը
SSL եվ HTTPS
Տվյալ հարցի պատասխանը շատ պարզ է , անվտանգությունը կապահովի բիզնեսի զարգացումը։ Իսկ ի՞նչ տեսք է ունենում կայքը, երբ այն անվտանգ չէ։ Այս խնդրին երևի արդեն ծանոթ եք, հատկապես հայկական իրականությունում կոտրված բազմաթիվ կայքերի տեսքով։ Դա մեծամասամբ գալիս է admin-admin գաղտնաբառի կիրառումից, ստանդարտ sql injection խոցելիության բացթողումներից և այլն։ Հիմա փորձենք կամայական wordpress կայքը դարձնել ավելի անվտանգ։ Դրա համար նախ պետք է հասկանալ, արդյո՞ք այն թարմացումների կարիք ունի, թե ոչ։
Թարմացումները wordpress-ում հիմնականում տեղի են ունենում ըդհանուր CMS-ի անվտանգային նկատառումներից ելնելով, լինում են նաև գլոբալ core թարմացումներ։
Լինում են նաև առանձին պլագինային թարմացումներ, որոնց նույնպես պետք է հետևողական լինել, քանի որ դրանք նույնպես կարող են կապված լինել ներքին անվտանգային հարցերի հետ։ կապված շատ հաճախ ։
Գաղտնաբառի նշանակության մասին վերևում արդեն խոսել ենք, հիմա փորձենք մանրամասնել։ Գաղտնաբառի հեշտ լինելը ցանկացած համակարգում խնդիր է, քանի որ կան ծրագրային ապահովումներ, որոնք կարող շատ հեշտ ճանաչել դրանք և տալ ցանցահենին։ Նմանատիպ ծրագրերը կոչվում են BruteForce։
Խոսենք օգտվողի հասանելիության մակարդակների մասին WordPress-ում։ Դրանք կարող եք ստեղծել ինքնուրույն կամ օգտվել արդեն հասանելիներից ` admin, editor, author, subscriber: Սրանցից յուրաքանչյուրը ունի ինդիվիդուալ ադմինիստրատիվ հնարավորություններ, բացի subscribe-ից։ Եթե կայքում մի քանի օգտվող կա, ցանկալի է՝ լինի դերաբախշում, որպեսզի մեկ օգտվողի կոտրման դեպքում կայքին հասցված վնասի մակարդակը քիչ լինի։
Backup -ը ամենակարևոր անվտանգային նախաձեռնություններից է։ Կայքը ջնջվելու, կոտրելու կամ տեղեկատվություն փոխելու դեպքում հենց Backup-ն է հնարավորություն տալիս այն վերականգնել։ Backup -ի համար WP -ում կան բազմաթիվ պլագիններ, որոնցից ամենատարածվածներն են ՝ VaultPress (Jetpack Backup) , UpdraftPlus , BackupBuddy և այլն։
Անվտանգային պլագինները ավտոմատացված ներկառուցված սքաներներ են, բլոքերներ , իսկ եթե վճարովի են, ապա ունեն նաև ներկառուցված FireWall ապահովումներ։
Սրանք Ձեզ կօգնեն ոչ միայն հայտնաբերել վնասակար այլ պլագինները, այլև կարող են արգելափակել կոտրման գործընթացը և ջնջել ներկառուցված root մակարդակում ստացող ֆայլերը։
Կարող են նաև բլոքել սփամ բոտերին և այլ օգտակար գործողություններ կատարել ֆոնային ռեժիմում։
Այդպիսի անվճար պլագիններ են օրինակ ՝ Sucuri WordPress -ը կամ WordFence – ը, որն ունի նաև վճարովի տարբերակ։
Ինչպե՞ս կարգավորել սրանք, եթե չունեք համապատասխան գիտելիքներ .htaccess ֆայլից օգտվելու համար: Սրանք ապահովում են կայքի անվտանգ հարցումների իրականացումը և Google-ի կողմից այս կայքերն ավելի առաջնային են դիտարկվում, քան մնացածը ։
Հիմա հասկանանք՝ ինչպե՞ս հեշտ և արագ այն կարգավորենք, եթե հոսթը տրամադրել է, բայց այն միացված չէ կայքին։ Կառաջարկենք մեկ պլագինի լուծման տարբերակը, որն անվճար է ՝ Really Simple SSL։ Այն ավտոմատ կկարգավորի կայքի ssl-ի խնդիրները երկու քլիքով։
Այս տեքստը հասանելի է English