Ինչպե՞ս կիրառել ChatGPТ -ն թվային մարքեթինգում

Ինչպե՞ս կիրառել ChatGPТ -ն թվային մարքեթինգում

Ինչպե՞ս կիրառել ChatGPТ -ն թվային մարքեթինգում. վերջին ամիսների ընթացքում բոլորի քննարկման թեման ոչ այլ ինչ է, քան ChatGPT-ն։ Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում խելացի բոտը դարձել է հազարավոր հոդվածների թեմա, հատել է լսարանի կայծակնային աճի բոլոր ռեկորդները, հասցրել է լուրջ իրարանցում առաջացնել Google-ում և Բիլ Գեյթսից խլել 21-րդ դարի ամենակարևոր նորարարության տիտղոսը:

Այս նորությունների ֆոնին ձեռներեցներին և սպառողներին հետաքրքրում է, թե ինչպես Open AI-ի նորարարական զարգացումը կարող է փոխել շուկայավարման ռազմավարությունն ու հաճախորդների փորձը:

BeeBrand-ի անձնակազմն էլ փորձեց պարզել,  թե ինչ առաջադրանքներ կարող է կատարել ChatGPT-ը մարքեթինգի ոլորտում, ուսումնասիրեցին հաջող հարցումների օրինակներ և փորձեցինք հասկանալ, թե արդյոք նեյրոցանցն առանց աշխատանքի կթողնի մարքեթոլոգներին։

ChatGPT-ի առանձնահատկությունները

Բովանդակության ստեղծում.

Մարքեթոլոգները կարող են օգտագործել Chat GPT-ն որպես կոնտենտի գեներացման ավտոմատացման գործիք։ Նեյրոցանցը վարպետորեն գրում է հոդվածներ և գրառումներ ամենատարբեր թեմաներով: Ճիշտ է, հոդված այն գրում է դեռ միայն սկսնակ հեղինակների մակարդակով: Բայց դա էլ հնարավոր է ուղղել։ Այն Ձեզ կտա բազային տեքստը, որն անհրաժեշտ է միայն խմբագրել ու մի փոքր հասրտացնել։

Բացի այդ, ChatGPT – ը կարող է ավտոմատ կերպով ստեղծել գրառումներ պատրաստի շաբլոնների հիման վրա, խորհուրդներ տալ, թե ինչպես դրանք ավելի գրավիչ դարձնել, վերաշարադրել տեքստերը’ դրանց ունիկալությունը բարձրացնելու համար: Հսկայական քանակությամբ տվյալների հասանելիությամբ, բոտը ի վիճակի է հաճախակի թարմացնել ապրանքների նկարագրությունները առցանց խանութներում ՝ մարքեթոլոգների տրամադրելով ավելի շատ ազատ ժամանակ ստեղծագործական աշխատանքի համար։

ChatGPT-ը, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին կիրառություն կգտնի սոցցանցերի համար գովազդային հրապարակումներ և տեքստեր ստեղծելու գործում: Բայց պետք չէ չափն անցնել։ Բանն այն է, որ AI-ի ստեղծած բովանդակության կիրառումը հակասում է Google-ի քաղաքականությանը: Հետևաբար, խելացի բոտի տեքստերի հաճախակի օգտագործման դեպքում դուք ռիսկի եք դիմում Ձեր կայքի դիրքերի անկումը որոնողական համակարգերում։

Գովազդ և SEO.

ChatGPT-ի ոչ ակնհայտ, բայց օգտակար առանձնահատկությունն այն է, որ օգնում է որոնողական համակարգերում կամ սոցցանցերում կոնտեքստային գովազդի համար բանալի բառեր ընտրել: Այո, Google Ads-ն ունի բանալի բառերի որոնման սեփական գործիքը, բայց AI-ն կօգնի ընդլայնել դրանց ցանկը և առաջարկել այնպիսի տարբերակներ, որոնց մասին դուք ինքներդ երբեք չէիք էլ մտածի, բայց դրանք աշխատում են:

ChatGPT-ն ի վիճակի է SEO օպտիմիզացման համար գեներացնել մետա նկարագրություններ և վերնագրեր: Նեյրոցանցը կարող է գտնել բառեր, տեսակավորել ըստ հարցման տեսակի, բաշխել ըստ կլաստերի և այլն։

Շուկայի վերլուծություն.

ChatGPT-ին կարող է կատարել շուկայի վերլուծություն և կազմել, օրինակ, հիմնական մրցակիցների ցուցակ: Նեյրոցանցը կարող է կազմել այն լրագրողների ցանկը, ովքեր գրում են ձեզ հետաքրքրող թեմայի մասին: Կամ այն ներդրողների ցանկը, ովքեր ներդրումներ են կատարում ձեզ հետաքրքրող ոլորտում։

Հաճախորդների սպասարկում.

Շատ հաճախ մենք ականատես ենք լինում մի իրավիճակ, երբ ընկերությունը չունի բավարար ռեսուրսներ և ժամանակին չի արձագանքում հաճախորդների մեկնաբանություններին կամ նամակներին: AI-ի վրա հիմնված չաթ-բոտերը կլրացնեն այդ բացը։ Դրանք կարող են պատասխանել հարցերին, պատվերներ ընդունել և նույնիսկ հաճելի զրույց վարել:

Բոտը կկարողանա  հարցերին պատասխանել 24/7 ռեժիմով ու տարբեր լեզուներով, կկարողանա հիշել օգտատերերի անհատական առանձնահատկությունները, ինչն էլ ավելի կբարձրացնի սպասարկման որակը։  Մեքենայական ուսուցման շնորհիվ ընկերությունները կարող են սովորեցնել ChatGPT-ին էլ ավելի լավ հասկանալ յուրաքանչյուր հաճախորդին:

Ստանդարտ առաջադրանքների ավտոմատացում․

HubSpot-ի հետազոտության համաձայն ՝ մարքեթոլոգները իրենց աշխատանքային օրվա գրեթե մեկ երրորդը ծախսում են ստանդարտ առաջադրանքների վրա ՝ ցուցակների ստեղծում, նույն տեսակի էլ-նամակներ գրել, մարքեթինգային տվյալների հավաքում և կազմակերպում: Ստորև ցույց կտանք, թե ինչպես Chat GPT-ը կարող է հեշտացնել այս աշխատանքը:

Մարքեթինգի մեջ ChatGPT-ի իրական օգտագործման օրինակներ

Բովանդակության ստեղծում

Ստեղծեք կոնտենտի գաղափարներ: Եթե տալիս եք բազային հարցեր, ապա ստանում եք պարզ պատասխաններ:

Ինչպես տեսնում եք, այս ամենը մի փոքր անորոշ է թվում, ուստի պետք է ավելի մանրամասն հարցեր տալ: Երկրորդ արդյունքն ավելի հետաքրքիր էր ։ 

 

Որոշակի թեմայի վերաբերյալ հոդվածի կառուցվածքի ստեղծում

Հոդված գրելու համար առաջին բաներից մեկը, որ պետք է անեք, դա նրա կառուցվածքի մշակումն է։ Հենց դրանից է կախված հոդվածի ընկալելիությունն ու հաջողությունը։ Մարդիկ սովորաբար հենց այս փուլում են տապալում ամբողջ գործը։ Իսկ ChatGpt-ի շնորհիվ կարող եք գեներացնել ցանկացած հոդվածի ամենաօպտիմալ կառուցվածքը։ Անհրաժեշտ է ընդամենը ճիշտ ձևակերպել հարցը։ Օրինակ՝ “գրիր տարբեր տեսակի էլեկտրական ջեռուցիչների մասին հոդվածի կառուցվածք”:

 

Իսկ եթե այս կետերից յուրաքանչյուրը փորձեք ավելի մանրամասն բացատրել ծրագրին, կստանաք բավականին ծավալուն նյութ ՝ 10-15 հազար նիշով: Մենք արդեն ունենք նմանատիպ հոդված մեր կայքում, և, ինչպես կարող եք համոզվել, դրա կառուցվածքը մոտավորապես նույնն է, ինչ այն տարբերակը, որը 5 վայրկյանում ստեղծեց ChatGPT-ը:

Փնտրեք փաստեր և վիճակագրություն՝ ձեր կոնտենտը փաստերով ու աղբյուրներով հարստացնելու համար

“Ստեղծեք “թեմայի” հետ կապված 10 հիմնական փաստերի, վիճակագրության և թրենդերի ցանկ, ներառյալ դրանց աղբյուրները”:

Նյութերի վերաշարադրում և շարահյուսության փոփոխություն

Նեյրոցանցը կարող է վայրկյանների ընթացքում բովանդակությունն ավելի զվարճալի կամ, ընդհակառակը, ավելի պաշտոնական դարձնել: Կարող է ավելացնել կամ հեռացնել մասնագիտականսլենգը, տեքստի մեջ ներդնել անհրաժեշտ արտահայտություններ: 

“Վերաշարադրիր այս տեքստը 300 նիշի սահմաններում և այն ավելի զվարճալի դարձրու”:

 

ChatGPT-ը կփոխարինի՞ մարքեթոլոգներին

ChatGPT-ի օգտագործման հիմնական առավելությունը ժամանակի խնայումն է: Այժմ դուք այլևս ստիպված չեք լինի անվերջ գուգլել և ուսումնասիրել հարյուրավոր էջեր ՝ ճիշտ տեղեկատվություն գտնելու համար: Եվ ընտրված թեմայի վերաբերյալ համառոտ էսսե պատրաստելու համար բոտից կպահանջվի ոչ ավելի, քան 10 վայրկյան: Հիմնական խնդիրը հարցը ճիշտ ձևակերպելն է։

Ինչպես արդեն հասկացաք, արհեստական ինտելեկտը լավ է գլուխ հանում տեղեկատվության որոնումից։ Տեքստերի դեպքում իրավիճակը մի փոքր ավելի վատ է ։  Որոշ դեպքերում դրանց որակը կարող է բավարար լինել ։  Բայց արդյունքը հաճախ զուրկ է զգացմունքներից, ներքին տրամաբանությունից և կոնտեքստի ըմբռնումից: Միևնույն ժամանակ, տեքստը վերջնական տեսքի բերելու համար Ձեզանից դեռ շատ ավելի քիչ ժամանակ կպահանջվի, քան կպահանջվեր նյութը զրոյից գրելու համար:

Այսպիսով, ChatGPT-ն անհերքելի ներուժ ունի մարքեթինգի ոլորտում: Բոտը կարող է ստեղծել կոնտենտ, գաղափարներ առաջացնել և ստանձնել ստանդարտ ու մեխանիկական աշխատանքը: Եվ մարդիկ հասցրել են դա գնահատել։ ԱՄՆ-ում անցկացված հարցման արդյունքում մարքեթինգի և գովազդի ոլորտի աշխատողների 37% – ը նշել է, որ իրենց աշխատանքում արդեն օգտագործում են ChatGPT և AI-ի վրա հիմնված այլ գործիքն

եր:

Իր ներկայիս տեսքով, սակայն, ChatGPT-ը, հավանաբար, դեռ ի վիճակի չէ փոխարինել մարդկանց: Երբեմն նա գրում է ճշմարտանման, բայց սխալ կամ անիմաստ պատասխաններ։ Եղել են դեպքեր, երբ բոտը նույնիսկ հորինել է գոյություն չունեցող իրադարձություններ կամ մարդկանց: 

Հետեւաբար, նրա բոլոր պատասխանները պետք է ուշադիր ստուգվեն ապահովության համար: Բայց նույնիսկ այս տեսքով նեյրոցանցն արդեն կարողանում է օպտիմալացնել մարդկանց աշխատանքը։  Մարքեթինգային chatbot-ի ապագան առաջադրանքների արագացման և ավտոմատացման մեջ է, բայց մարդու վերահսկողության տակ:

Այն մտավախությունների առնչությամբ, որ արհեստական ինտելեկտը ժամանակի ընթացքում կփոխարինի մարդուն, դիպուկ արտահայտվել է HR փորձագետ Ջորջ Բերսինը ։  Նա ասում է, որ նման ժամանակակից համակարգերը չեն խլի մեր աշխատանքը և չեն փոխարինի մեզ ։  Ընդհակառակը, նրանք մեզ թույլ են տալիս ավելի շատ մարդ լինել:

Եթե մենք չենք օգտագործում այդ գործիքները, մենք կատարում ենք մեքենաների գործառույթը և մեխանիկական առաջադրանքները տալով արհեստական ինտելեկտին ՝ մարդը ժամանակ է ազատում ստեղծագործական աշխատանքի և ոչ ստանդարտ խնդիրները լուծելու համար: Եվ որքան շուտ կարողանանք հարմարվել,այնքան շուտ կհասկանանք, որ նեյրոցանցերը ոչ թե մրցակից են, այլ օգնական ։ 

Ի դեպ, մեկ կարևոր հավելում։ ChatGpt-ին կուրորեն վստահելուց առաջ հիշեք, որ նրա մեջ ներդրված տվյալների թարմությունը սահմանափակվում է 2021 թվականով։ Այսինքն՝ 2021 թվականի մարտից հետո տեղի ունեցած իրադարձությունների, դեպքերի, դեմքերի ու թրենդերի վերաբերյալ բոտը պարզապես ի վիճակի չէ տեղեկատվություն տրամադրել։