Եկեք հասկանանք՝ ի՞նչ է SEO – ն, ինչքանո՞վ է այն կախված ծրագրավորողից։ Արդյո՞ք Google-ը միայն ընտրյալների կայքերն է դնում առաջի էջում։ Եվ այսպես, SEO – ն կայքի օպտիմալացման հավաքական տեղեկատվությունն է, որը, ըստ էության, որոնողական համակարգերը հաշվի են առնում մի քանի պարամետրով՝ արագություն, հարմարավետություն, բովանդակություն։
Կայքի արագությունն իր հերթին կախված է մի քանի պարամետրերից ՝ քեշավորում, նկարների օպտիմալացում և webp ֆորմատի առկայություն, html/css/js ֆայլերի օպտիմալացում։
Սրանց ավելի մանրամասն դեռ կանդրադառնանք: Հիմա փորձենք հասկանալ՝ Google-ին սրանից ի՞նչ օգուտ ։
Կայքի ընդհանուր արագագործությունը ոչ միայն Google-ի համար է, այլև օգտվողների։ Հենց դրա շնորհիվ է, որ նրանք ավելի արագ ու ավելի հաճախ են մուտք գործում Ձեր կայք։ Արագագործ կայքերում նաև ավելի երկար ժամանակ են անցկացնում։ Արագ կայք, հետևաբար՝ ավելի արագ ինդեքսավորում և իհարկե, որոնողական համակարգերի առաջին էջում հայտնվելու ավելի մեծ հավանականություն։
Ահա մեկ օպտիմիզացված կայքի օրինակ, որը պատրաստվել և մշակվել է Boor և Beebrand Agency -ի կողմից ։
Կայքի արագագործությունը կարող եք ստուգել Web Dev կամ GtMetrix կայքերի օգնությամբ։
HTML -ում կան, այսպես կոչված, լրացյալ կամ ինֆորմացյոն ատրիբուտային թեգեր։ Դրանք հիմնականում լինում են նկարների և հղումների վրա։ Խոսքն alt ու title ատրիբուտներն են։
Սրանք երկուսն էլ նախատեսված են նաև որոնողական համակարգերին տեղեկատվություն փոխանցելու համար։ Դրանց առկայությունն արդեն պարտադիր է էջի համար, իսկ բացակայության պատճառով որոնողական համակարգի ալգորիթմը կարող է կայքը ճանաչել որպես թերի էջ։
Այո, առանց հավելումների կամ ոչինչ չի ստացվի, կամ ահռելի ժամանակ կպահանջվի։ Եվ այսպես, որո՞նք են ամենահարմար plugin -ները։ Մենք խորհուրդ կտանք 3 -ը, ու ցանկալի է՝ երեքի դեպքում էլ օգտվել PRO տարբերակներից։
Սրանցից յուրաքանչյուրը մի անհատական գործիքաշար ունի, և ունի նաև հիմնականները ՝ web schema, seo meta tags:
Հաջորդ հոդվածներում կխոսենք արդեն կայքի գլոբալ օպտիմիզացյաի և արագություն հաղորդելու մասին։ Շնորհակալություն սիրով Beebrand Team։
Այս տեքստը հասանելի է English