Ապրանքանիշի ստեղծում /բրենդավորում/

Գույնը, դիզայնը և լոգոն ապրանքանիշի վիզուալ բնութագրիչներն են, որոնք նույնականացվում և տարբերակվում են հաճախորդների մտքում: Ինչքան էլ լավը լինի արտադրանքը, Ձեզ հիշելու են առաջին հերթին հենց այս բաղադրիչներով:

Բրենդի ռազմավարություն

Բրենդինգի ռազմավարությունը մի շարք երկարաժամկետ նպատակների հասնելու համար նախատեսված ծրագիր է, քայլերի հաջորդականություն, որոնք հանգեցնում են ապրանքանիշի ճանաչմանը: Հենց այդ փուլից հետո են մարդիկ սկսում նախապատվությունը տալ ձեր ապրանքանիշին:

Բրենդի դիզայն

Ապրանքանիշի ունիկալությունն ապահովում է առաջին հերթին տեսողական բաղադրիչը: Դա ապրանքանիշի լոգոտիպն է, տարատեսակ վիզուալներն ու տպագրական աքսեսուարները: Արդյունքում, ապրանքանիշի ամենաարդյունավետ դիզայնն ուղղված է ռազմավարությանը:

Լոգոյի դիզայն

Լոգոյի ձևավորումը բրենդինգի և շուկայավարման գործիք է, որն օգտագործվում է ընկերությունը ներկայացնելու, հաճախորդների հիշողության մեջ հնարավորինս երկար մնալու և նմանատիպ այլ բերնդերից ապրանքանիշը տարբերակելու համար: Ձեր ընկերության ապրանքանիշը ներկայացվում է ձեր լոգոյի միջոցով:

Ռեբրենդինգ

Ռեբրենդինգը գոյություն ունեցող ապրանքին կամ ընկերությանը նոր տեսք և էմոցիա տալու գործընթաց է: Ռեբրենդինգի ամենատարածված նպատակը ապրանքի, ծառայության կամ ընկերության նկատմամբ հաճախորդի տեսակետը փոխելն է՝ ապրանքանիշը վերաձևակերպելու միջոցով: Ռեբրենդինգի միջոցով հնարավոր է փրկել անգամ ամենավարկաբեկված ապրանքանիշը:

Անվանում

Բրենդի անվանումը այն կարևոր գործիքն է, որը, կարելի է ասել՝ բրենդի ստորագրությունն է։ Այն տալիս է կրեդիտ կոնկրետ ապրանքի կամ ծառայության հեղինակին ու տարբերում այն մյուսներից շուկայում։

Բրենդի ստեղծում բրենդինգ .

BeeBrand-ի առաքելությունն է օգնել յուրաքանչյուր բիզնեսի, որպեսզի այն հաջողության հասնի հատկապես օնլայն տիրույթում: Մեր բոլոր հաճախորդները թվային գրեթե բոլոր հարթակներում ունեն ամենամեծ դիտողականությունն ու գտնվում են որոնողական համակարգերի առաջին էջերում: Մենք ունենք անհրաժեշտ բոլոր ռեսուրսները նոր ապրանքանիշի ստեղծման և հաջող գործարկման համար՝ տարբերանշաններից (լոգո) մինչև բարդ հավելվածների ձևավորում:

Բրենդի ստեղծում բրենդինգ

Բրենդինգ BEEզնեսի զարգացում

🥳