Բիզնեսի վաճառքները, նույնիսկ հեղինակությունը կարող են տուժել սոցցանցերում ոչ գրագետ հրապարակումների կամ, նույնիսկ, մեկ բառի ու նկարի պատճառով: Մենք կանցկացնենք սոցցանցերի աուդիտ, դուրս կբերենք բոլոր սխալները, թերացումները, կկազմենք նոր ռազմավարություն, որը կապահովի Ձեր բիզնեսի գրագետ առաջխաղացումը սոցցանցերում:
Երազանքի աշխատանք կամ բարձր որակավորմամբ աշխատակից գտնելու համար այսօր Linkedin -ը ամենահարմար հարթակներից մեկն է: Այս սոցցանցն ունի մի շարք առանձնահատկություններ ու հատուկ մշակված ալգորիթմ, որոնց տիրապետելու դեպքում կկարողանաք ճիշտ ու առավել արդյունավետ կառավարել Ձեր էջը: Մենք կօգնենք Ձեզ կազմել Linkedin ռազմավարություն, որի շնորհիվ կկարողանաք գրավել թե՛ գործատուների, թե՛ պատվիրատուների և թե՛ պոտենցիալ գործընկերների ուշադրությունը:
Մենք կօգնենք Ձեզ կազմել բիզնես պլան, քայլերի հստակ հաջորդականություն, կարճաժամկետ նպատակներով, որոնք Ձեզ հնարավորություն կտան ավելի համակարգված ու տրամաբանված կազմակերպել բիզնեսի գործունեությունը:
Բիզնեսի կառավարման հիմքում ընկած է ռազմավարության սահմանումը, դրա հարմարեցումը կազմակերպության առանձնահատկություններին և իրականացումը: Կազմակերպության ռազմավարությունը՝ դա կառավարման համալիր պլան է, ինչը պետք է ամրապնդի կազմակերպության դիրքը շուկայում և ապահովի ջանքերի կորդինացումը, սպառողների ներգրավումը և բավարարումը, հաջող մրցակցությունը և գլոբալ նպատակներին հասնելը: Ռազմավարության մշակման պրոցեսը հիմնված է զարգացման և գործունեության բոլոր հնարավոր ուղղությունների մանրակրկիտ ուսումնասիրման հիման վրա և ամփոփվում է ընդհանուր ուղղվածության, յուրացվող շուկաների, մրցակցության մեթոդների, ներգրավվող ռեսուրսների և բիզնես մոդելների ընտրությամբ: Այլ կերպ ասած, ռազմավարություն նշանակում է կազմակերպության զարգացման ուղիների, շուկաների, մրցակցության մեթոդների և բիզնեսի վարման ընտրություն: Վստահեք Ձեր բիզնեսի ռազմավարությունը մեզ ու կարճ ժամանակում արդյունքն ակնհայտ կլինի:
Մենք տրամադրում ենք ֆինանսական վերլուծության ծառայություններ, որն իր մեջ ներառում է Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն. . Հաշվեկշիռ . Եկամտի հաշվետվություն . Դրամական հոսքերի հաշվետվություն . Արժեքի կառուցվածքի վերլուծություն Բյուջետավորում. . Բիզնեսի գնահատում (CAPM, WACC, արբիտրաժ, ռեգրեսիա) . Ֆինանսների կանխատեսում (1-3 տարի) . Ներդրումների վերլուծություն (NPV, IRR) . Ֆոնդային և պարտատոմսերի շուկա
Բիզնեսի զարգացման համար առաջին անհրաժեշտության ծառայություններից են բիզնես պլանն ու բիզնես ռազմավարությունը: Մենք կուսումնասիրենք բիզնեսը, կհասկանանք թիրախային լսարանը, ընդլայնվելու հեռանկարները, սոցցանցերում կանցկացնենք աուդիտ, կգրենք բիզնես պլան ու կմշակենք բիզնեսի հետագա զարգացման ռազմավարություն: Ծառայությունները մատուցվում են ինչպես փաթեթով, այնպես էլ առանձին:
🥳