Գրագրություն (քոփիրայթինգ)

Պարզ, հակիրճ, բայց դիպուկ տեքստեր գրելու արվեստ՝ գովազդի, շուկայավարման նյութերի և կայքերի համար, որը հասու է գրեթե ցանկացած լսարանի և ցանկացած ոլորտի:

Կոնտենտի ռազմավարություն

Կոնտենտի ռազմավարությունը կենտրոնանում է դրա պլանավորման, ստեղծման, մատուցման և կառավարման վրա: Կոնտենտն իր մեջ ներառում է ոչ միայն բառաքանակը, այլև օգտագործվող պատկերները:

Մարքեթինգային պլան

Մարքեթինգային պլանը գովազդային ռազմավարությունն է, որն օգնում է բիզնեսին ապրանքը կամ ծառայությունը վաճառելու հարցում: Մարքեթինգային պլանը կօգնի որոշել, թե ո՞րն է թիրախային լսարանը, շուկան, ինչպե՞ս հասնել դրանց, ի՞նչ գնով պետք է վաճառվի ապրանքը կամ ծառայությունը, և ինչպես է ընկերությունը չափելու իր ՕԳԳ-ն:

Թիրախային լսարան

Թիրախային լսարանը մարդկանց այն խումբն է, որն ընկալվում է որպես Ձեր բիզնեսի հավանական հաճախորդ: Այն մարդիկ, որոնք կարող են ընդգրկվել թիրախային լսարանում, ժողովրդագրական նմանություններ, ինչպիսիք են տարիքը, գտնվելու վայրը կամ սոցիալ-տնտեսական կարգավիճակը:

Էլ. փոստի մարքեթինգ

Մարդկանց որոշակի խմբին թիրախավորված կոմերցիոն հաղորդագրություններ ուղարկելը կոչվում է էլեկտրոնային փոստի մարքեթինգ: Իր ամենալայն իմաստով, պոտենցիալ կամ ընթացիկ հաճախորդին ուղարկված յուրաքանչյուր նամակ կարող է համարվել էլ․փոստի մարքեթինգ:

Կոնտենտի ստեղծում եվ մարքեթինգ .

Անկախ նրանից, թե ինչքան գրագետ է կազմված ռազմավարությունը, բովանդակությունը միշտ էլ առաջինն է աչքի ընկնում: Անհրաժեշտ է, որ այն լինի գրագետ, ուշագրավ ու որակյալ: Մենք կարող ենք օգնել ձեզ ցանկացած բովանդակության ստեղծման ու մշակման գործում: Տարատեսակ տեքստեր, հոդվածներ, ընդհանուր գրագրություն (քոփիրայթինգ), մուլտիմեդիա՝ ֆոտո- և վիդեոհրապարակումներ, հոլովակներ, ֆիլմեր, ռեպորտաժներ և այլն:

Կոնտենտի ստեղծում եվ մարքեթինգ

Բրենդինգ BEEզնեսի զարգացում

🥳