Թոփ 3 CMS-ներ կայքի համար

Թոփ 3 CMS-ներ կայքի համար

Մենք կազմել ենք  ամենաարդյունավետ CMS -ների լավագույն եռյակը, որպեսզի Դուք ավելի արագ կարողանաք գտնել Ձեր նախընտրած հարթակը կայք ստեղծելու համար։ Նախ հասկանաք թե

Ի՞նչ է CMS-ը

CMS -ի դերը վեբ ծրագրավորման մեջ

Ի՞նչ CMS ընտրել օնլայն-խանութի համար

 

Ի՞նչ է CMS-Ը

CMS -ը (Content Management System) կայքի ղեկավարման համակարգ է, որի շնորհիվ իրականացվում է կայքի բովանդակության (կոնտենտի) խմբագրում, փոփոխում, կայքում նկարների և այլ ատրիբուտների ավելացումներ և թարմացումներ։

CMS -ի դերը վեբ ծրագրավորման մեջ

Վեբ ծրագրավորում ասելիս հիմնականում հասկանում ենք custom կամ արդեն պատրաստի համակարգի վրա կառուցվող ծրագիր կամ կայք։ Իսկ պատրաստի համակարգեր ասելիս էլ հենց հասկանում ենք տարատեսակ CMS -ներ։ Դրանց կիրառմամբ վեբ ծրագրավորման մեջ կրճատում ենք աշխատանքային ժամանակն ու ռեսուրսները, որը կարող էիք ծախսել  զրոյական նախագծերի դեպքում։ Ըստ էության, դա լավագույն և ամենից հաճախ կիրառվող տարբերակն է կայքի ստեղծման համար։

Ի՞նչ CMS ընտրել օնլայն-խանութի համար

Գոյություն ունեն թեմատիկ և մասշտաբային, ադապտացվող CMS -ներ։ Վերջիններիս շարքին են դասվում ամենատարածված WordPress և Joomla հարթակները։ Իսկ նեղ ուղղվածության ու թեմատիկ CMS-ներ են համարվում Magento, BigCommerce, OpenCart հարթակները։ Մեր եռյակը, սակայն, վերաբերում է ադապտացվող CMS-ներին, որոնք կիրառելի են ցանկացած ուղղվածության պարագայում։

 

ԹՈՓ 3 CMS -ներ

1. WordPress

Մեր թոփի առաջին հորիզոնականում է աշխարհում ամենաշատ կիրառություն ունեցող կոնտենտ ղեկավարման համակարգը։ Այն օգտագործվում է ահռելի թվով կայքերի վրա։ Այս հարթակի ամենատարածված՝ woocomerence խրվակը (plugin) -ը նախատեսված կայքը դարձնում է օնլայն-խանութ, որն ունի իր համար նախատեսված ենթահավելումներ ։

2. Joomla

Այս CMS-ը նույնպես շատ տարածված է և հենց այդ պատճառով մեր թոփի պատվավոր երկրորդ հորիզոնականում է։ Դրանով պատրաստվում են ինչպես նորությունների, այնպես էլ կորպորատիվ կայքեր և օնլայն-խանութներ։ Սա նույնպես ադապտացվում և մասշտաբայնանում է իր խրվակների շնորհիվ ։

2. Magento

Magento-ն, չնայած ստեղվծվել է նեղ ուղղվածության գործառույթի համար սակայն այն նույնպես բազմապրոֆիլ է և դրանով նույնպես կարելի է ստեղծել ցանկացած ձևաչափի կայք։ Այն, ինչպես և WordPress-ը, ունի շատ լավ community և ցանկացած հարցի լուծում կարելի է գտնել որոնողական համակարգերում։