Սոցիալական մեդիայի ռազմավարություն ունենալը կապահովի, որ ձեր ջանքերը թվային հարթակներում ավելի արդյունավետ լինեն և օգնեն ձեզ հասնել առավել մեծ արդյունքների:
Ձեր բրենդն առաջին հերթին պետք է էմոցիաներ առաջացնի: Մարդկանց գրավում է ոչ թե արտադրանքը, այլ դրա առաջացրած էմոցիաները: Իսկ դրանց հասնելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը սոցիալական մեդիայով կատարած մենեջմենթն է: Մարդիկ, որոնք հետևում են Ձեր բիզնեսին սոցիալական հարթակներում, ավելի հավանական է, որ դառնան ապրանքանիշին հավատարիմ:
Այն ամենը, ինչով դուք կիսվում եք սոցիալական ցանցերում, համարվում է սոցիալական մեդիայի նյութ, լինի դա տեքստային գրառում, լուսանկար, գրաֆիկա, տեսանյութ կամ հղում: Սակայն ամեն ինչ չէ, որ կարելի է օգտագործել սոցիալական մեդիայում բովանդակություն ստեղծելու համար, հատկապես եթե փորձում եք ինչ-որ բան գովազդել կամ ներկայացնել, պետք է հետևել որոշակի կանոնների: Դրանք Ձեզ կօգնեն ավելի համոզիչ լինել ու ասելիքը տեղ հասցնել ավելի թիրախավորված:
Digital գովազդային արշավը մարքեթինգային պլանի իրականացումն է բոլոր թվային հարթակներում, որտեղ հաճախորդներն առնչվում են ապրանքանիշի հետ:
Beebrand Agency-ն մատուցում է թվային մարքեթինգի և SMM ծառայություններ։Սոց․ հարթակների և կայքերի օգտագործումը ապրանքի կամ ծառայության շուկայավարման համար կոչվում է սոցիալական մեդիա մարքեթինգ:Ամեն օր մարքեթինգի այս ուղղությունը շարունակում է ավելի պահանջված դառնալ: Ստեղծվում են նոր հարթակներ, հնրեն էլ ավելի մեծ լսարան են գրավում ու անգամ ամենապահպանողական բիզնեսներն այսօր չունեն այլընտրանք, քան սոցիալական հարթակներում ներկայացված լինելը: Այնպես որ մոտակա տասնամյակում սոցիալական մեդիայում մարքեթինը շարունակելու է մնալ պահանջված ու արդյունավետ աշխատող գործիք:
🥳