Կարմիր սոցցանցը հայտարարել է մի շարք բարելավումների մասին, որոնք արկածախնդիրներին այնքան էլ դուր չեն գա։ Ընկերությունը կատարելագործել է մեքենայական ուսուցման ալգորիթմն ու այժմ մի քանի վայրկյանի ընթացքում սպամ տարածողները կհայտնաբերվեն ու կպատժվեն։
Ավելին, այդ համակարգի շնորհիվ միայն 2022-ի առաջին կիսամյակում հեռացվել է ավելի քան 1․1 միլիարդ մեկնաբանություն։
Բայց ընկերության՝ դետեկտիվ ռոբոտի արկածները չեն ավարտվում։ Ընկերությունը հայտարարել է, որ ավելի են կատարելագործվել բոտերի հայտնաբերման ալգորիթմները, որոնք հիմնականում կիրառվում են ուղիղ եթերների ժամանակ, որպեսզի նվազագույնի հասցնեն ատելության խոսքի տարածումը։
Նախազգուշացման դեպքում ուղիղ եթերների ժամանակ չատերում մեկնաբանություն գրելու հնարավորությունը ժամանակավորապես դադարեցվում է։
Այս սահմանափակումները դեռևս գործում են միայն անգլերեն լեզվի համար, սակայն առաջիկայում սոցցանցը նախատեսում է ընդգրկել նաև այլ լեզուներ։ Հաջորդ նորամուծությունն այն է, որ այսուհետ օգտատերերը տեսանյութ ներբեռնելիս կտեղեկանան, թե քանի րոպե է մնացել ներբեռնման ավարտին։
Կապված տարատեսակ համաճարակների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, ընկերությունը որոշել է նաև սահմանափակել առողջապահական կոնտենտ տարածելու հնարավորությունը։ Նմանատիպ տեսանյութեր այլևս կկարողանան տարածել բացառապես հավաստագրված օգտատերերը կամ մասնագետները։
Կարմիր սոցցանցի նորություններն այսքանով չեն սահմանափակվում։ Հաջորդիվ կտեղեկացնենք նաև մյուս նորությունների մասին, որոնք օգտակար կլինեն հատակապես վիդեոբլոգինգով զբաղվողների համար։