Երբևէ լսե՞լ եք Կոնտենտ մարքեթինգի(content marketing) մասին: Մեզանից շատերը, հաճախ, անգամ առանց գիտակցելու կիրառում են այս տեխնոլոգիան սոցիալական ցանցերում և մեդիա հարթակներում: Վերջին ժամանակահատվածում այն սրընթաց աճ է գրանցել համացանցում:
Կոնտենտ-մարքեթինգը նպատակային լսարանի համար օգտակար, արժեքավոր տեղեկատվության ստեղծման և տարածման հետ կապված մարքեթինգային գործողություններն են, որոնց նպատակն է գրավել սպառողների ուշադրությունը, ձեռք բերել վստահություն և դրդել կոմերցիոն քայլի՝ զանգ, հարցում և այլն: Այլ կերպ ասած, ընկերությունը պրոդուկտը (ապրանքը, ծառայությունը) գովազդելու փոխարեն, իր պոտենցիալ հաճախորդի համար պատրաստում է այնպիսի տեղեկատվական ռումբ, որ մինչև արտադրության թողարկումը արդեն իսկ ունենում է հաճախորդների հսկայական բանակ, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում կցանկանան ունենալ այդ պրոդուկտը: Դրա հիմքում ընկած է այն գաղափարը, որ հաճախորդն ավելի շատ բան պետք է իմանա տվյալ ապրանքի մասին։ Դրա համար ներկայացնում ենք, թե այն ինչ խնդիր է լուծում, ինչպես նրանից օգտվել, դրա առավելությունները, առանձնահատկությունները և այլն։ Այդ ժամանակ նա կվստահի ձեզ և կվճարի՝ առնվազն ուշադրությամբ, իսկ եթե այդ պրոդուկտն իրոք անհրաժեշտ է նրան՝ գումարով նույնպես:
Հատկանշական է այն փաստը, որ մարդկանց պետք է ոչ թե ապրանքների, ծառայությունների ստանդարտ ներկայացում, համեմատականներ, այլ առավելությունների, առանձնահատկությունների մասին իրական և սպառիչ տեղեկատվություն, որին կվստահեն և որի հիման վրա կգնեն այն: Որոնողական առաջխաղացման նպատակով կայքի էջերում բանալի բառեր «խցկելու» և մասսայական վեբ-հղումներ դնելու այդ արհեստական սխեման չի գործում: Որոնման համակարգերը դարձել են ավելի խելացի և արդեն «տարբերակում» են կոպիտ SEO հնարքները, որոնց նպատակն է ոչ թե օգտվողներին տրամադրել իրական, օգտակար տեղեկատվություն, այլ մանիպուլյացիայի ենթարկել որոնման արդյունքները: Գովազդն այժմ համարվում է հնացած գործիք, որն այնպես չի աշխատում, ինչպես նախկինում: Այն չափազանց շատ է և ամենուր, որ մարդիկ սովորել են այդ «աղմուկին» և կարողանում են դրան դիմակայել:
Կոնտենտ-մարքեթինգի հիմնական զենքը՝ արժեքավոր տեղեկատվությունն է: Առաջին և կարևորագույն խնդիրը, որը պետք է լուծել՝ կայքի համալրումն է օգտակար բովանդակությամբ, որը մշտապես անհրաժեշտ է համալրել և թարմացնել:
Եթե դուք ընտրել եք կոնտենտ-մարքեթինգի ուղին, ապա հետադարձ ճանապարհ չկա: Բովանդակությունը կարող է լինել ամենատարբեր ֆորմատով՝
Երկրորդ քայլը․ պետք է ընտրել տեղեկատվության տեղադրման ճիշտ հարթակներ, և գրագետ կերպով մտածել դրանց տարածման ուղիների մասին: Առանձնացնում ենք բովանդակության տարածման հետևյալ ուղիները՝
Անընդհատ թարմացրեք կայքի օգտակար տեղեկատվության բաժինը. տեղադրեք հոդվածներ կորպորատիվ բլոգում, գնացեք սոց. ցանցեր և նպատակ դրեք բարձրացնել բրենդի ճանաչելիությունը և ամրապնդել թիրախային լսարանի հավատարմությունը Ձեր ընկերության նկատմամբ: Գրանցեք արդյունքները. տեսեք՝ որ ուղիներից են առավել շատ գալիս Ձեր այցելուները և ըստ արդյունքների՝ լրամշակեք, օպտիմալացրեք Կոնտենտ-մարքեթինգի Ձեր ռազմավարությունը:
Դուք մանիպուլյացիայի չեք ենթարկում որոնման համակարգերին՝ բարձր դիրքեր զբաղեցնելու համար: Դա նշանակում է՝ երկարատև հեռանկարում դա հենց այն է, ինչ պահանջված կլինի որոնման համակարգերի կողմից՝ իրենց առավել կատարելագործված ալգորիթմների շնորհիվ: Կոնտենտ-մարքեթինգը ստեղծում է վստահություն, հեղինակություն, որոնք, իրենց հերթին վերացնում են հաճախորդի «դիմադրությունը»:
Կոնտենտը հաղթում է ինտերնետում. չէ որ մարդիկ փնտրում են տեղեկատվություն, որը տալիս է Կոնտենտ-մարքեթինգը, և որը կարող է լուծել իրենց խնդիրները: Որովհետև Կոնտենտ-մարքեթինգը աշխատում է այն պայմաններում, երբ սովորական մարդը օրական ստանում է տասնյակ, հարյուրավոր գովազդային հաղորդագրություններ, և որոնց նա չի կարող այդքան ժամանակ և էներգիա հատկացնել: Կոնտենտ-մարքեթինգը ստիպում է մարդուն կանգ առնել, ընթերցել կամ դիտել, վերլուծության համար տեղեկատվություն ստանալ և նոր միայն գնման որոշում կայացնել:
Գովազդը, դա աշխույժ, ինչու ոչ՝ «ագրեսիվ ուղերձ» է, առանց օգտվողի հետ հետադարձ կապի: Գովազդը պարտադրում է, ոչ թե պատմում: Ինչ վերաբերում է Կոնտենտ-մարքեթինգին, ապա դրա առաջին նպատակն է՝ ձևավորել վստահելի հարաբերություն հաճախորդի հետ:
Ամբողջ աշխարհում Կոնտենտ-մարքեթինգը կիրառում են և տրանսազգային հսկա ընկերությունները, և փոքր ու միջին ընկերությունները և նույնիսկ անհատ ձեռներեցները: Եթե դուք հետաքրքրվում եք Կոնտենտ-մարքեթինգով՝ մարքեթինգային էվոլյուցիայի այս նոր ճյուղով, մենք կարող ենք Ձեզ օգնել կառուցել արդյունավետ բիզնես-ռազմավարություն՝ նոր հաճախորդների ներգրավման նպատակով: Շտապեք, քանի որ շատ շուտով կարելի է ասել՝ եթե դուք չեք զբաղվում Կոնտենտ-մարքեթինգով, ուրեմն դուք չեք զբաղվում ինտերնետ-մարքեթինգով ընդհանրապես: